Ալեքսանդր Պետրակով․ «Մենք ճիշտ ուղու վրա ենք»

441

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում խոսել է Եվրո-2024-ի որակավորման փուլի 5-րդ տուրում Թուրքիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին։ 

«Կարծում եմ՝ ոչ-ոքիի խաղ էր։ Խաղում էին երկու լավ թիմեր։ Ի դեպ, կարծում եմ, որ երևանյան խաղում ևս պետք է լիներ ոչ-ոքի։ Խաղից հետո ես մտա հանդերձարան և տեսա, որ տղաները բոլոր հուսահատված են։ Չկար ոչ մի ուրախություն, որ ոչ-ոքի են խաղացել ու մեկ միավոր վաստակել։ Տեսա նրանց վիճակը և կարծում եմ, որ նրանք կեցցեն։ Մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ամենակարևորը, որ կա մարզչական շտաբի հանդեպ վստահություն։ Նրանք լսում ու կատարում են հրահանգները, դա հաճելի է»,- ասել է ուկրաինացի մասնագետը։  

Նախորդ հոդվածըՀՀ ՊՆ-ն հերքում է
Հաջորդ հոդվածըԵվրո-2024. Օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)