‘Ալեքսան Հակոբյան. Ղարաբաղյան շարժման գլխավոր դասը սերն է’

1886

Ղարաբաղյան շարժման գլխավոր դասը սերն էր՝ պայքարը տանող ժողովրդի, կազմակերպող խմբի փոխադարձ սերը եւ սերը իրենց գործի հանդեպ: Ազատության հրապարակում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական հավաքի ժամանակ ասաց Կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը:  

Նրա խոսքով, կոմիտեն նույնքան սիրում էր ժողովրդին, որքան ժողովուրդն էր սիրում Կոմիտեին:

«Այդ սերն էր, որ բերեց հաջողության: Խելք, համարձակություն եւ այլն, այդ բոլորի հիմքում սերն էր», — ասաց Հակոբյանը, ցավով նշելով, որ հիմա իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում միանգամայն հակառակ ոգին է: 

Նախորդ հոդվածը‘Բաբկեն Արարքցյան. Հայաստանի անկախությունն անդառնալի է’
Հաջորդ հոդվածը‘Վահրամ Թոքմաջյան. Հայաստանի իշխանությունը լավ է սերտել Հիտլերի պատգամը’