‘Ալեքսիս Սանչեսը ցանկանում է հեռանալ Անգլիայից’

2459

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը ցանկանում է հեռանալ Անգլիայից, հաղորդում է Daily Mail-ը:

Հունվարին Լոնդոնի «Արսենալից» մանչեսթերյան ակումբ տեղափոխված ֆուտբոլիստը բաժանվել է ընկերուհուց եւ այդ հանգամանքը գումարվել է բոլոր այն պատճառներին, որ կային ամբողջ տարվա ընթացքում:

Ալեքսիս Սանչեսի հարաբերությունները «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ մնում են լարված. այս մրցաշրջանում 2 խաղում նա ընդգրկված չէր հայտացուցակում: Ապրիլից ֆուտբոլիստը ընդամենը մեկ գոլ է խփել ակումբում:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է Արսեն Վենգերի նշանակումը «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Կզսպեմ ինձ «Չելսիի» դեմ խաղում’