Ալեքսիս Սանչեսն ու «Ինտերը» խզել են պայմանագիրը

217

Միլանի «Ինտերն» ու չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է Ա Սերիայի արծաթե մեդալակրի մամուլի ծառայությունը:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելու է ֆրանսիական «Մարսել»՝ կնքելով 2 տարվա պայմանագիր:

Նախորդ մրցաշրջանում միլանյան գրանդի կազմում Ալեքսիսն, անցկացնելով 38 հանդիպում, դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

«Ինտերում» Սանչեսը 3 տիտղոս է նվաճել. 

  • Ա Սերիայի հաղթող: 2020/21
  • Իտալիայի գավաթակիր: 2021/22
  • Իտալիայի սուպերգավաթակիր: 2021

Transfermarkt-ը Չիլիի հավաքականի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 3.5 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածըՄոնրեալ. Կարեն Խաչանովը երկրորդ շրջանում է
Հաջորդ հոդվածըՕլիմպիադա․ Կանանց Հայաստանի հավաքականը պարտվեց