Ալեքսիս Օհանյան․ Սերենա Ուիլյամսի գլխավոր կիրքն այժմ Օլիմպիան է

392

Պրոֆեսիոնալ կարիերան ավարտած 40-ամյա Սերենա Ուիլյամսի ամուսին, ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը նշել է կնոջ գլխավոր կիրքը։

«Հիմա Սերենայի գլխավոր կիրքը մեր դուստրն է՝ զարմանահրաշ հնգամյա երեխա Օլիմպիան։ Սերենան շատ բան է զոհաբերել, որպեսզի լույս աշխարհ բերի Օլիմպիային։ Ես շատ շնորհակալ եմ նրան դրա համար»,- Ալեքսիս Օհանյանի խոսքը մեջբերում է Sportskeeda-ն։

«Մեծ սաղավարտի» 23-ակի չեմպիոնը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր այս տարվա ԱՄՆ-ի բաց առաջնությունում։

Նախորդ հոդվածըՈւսմանովի ապարանքում «ուշագրավ գտածո» է հայտնաբերվել
Հաջորդ հոդվածըՆախկին փոխնախարարը դատապարտվել է մահապատժի