‘Ալեքս Ֆերգյուսոնը Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ է համարում Պոչետինոյին’

1196

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն անգլիական Պրեմիեր լիգայի լավագույն մարզիչ է համարում «Տոտենհեմը» գլխավորող Մաուրիսիո Պոչետինոյին։ Այդ մասին շոտլանդացի մասնագետը հայտնել է Մեծ Բրիտանիայի Ազգային ժողովի անդամ, «Տոտենհեմի» ղեկավարներից Դեւիդ Լեմիին։

«Մի գաղտնիք կպատմեմ ձեզ։ Մոտ 6 շաբաթ առաջ զրույց ունեցա Ֆերգյուսոնի հետ։ Նա ասաց, որ մենք ունենք Անգլիայի առաջնության լավագույն մարզիչը»,- Դեւիդ Լեմիի խոսքը մեջբերում է Daily Mail- ը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 25-րդ տուրից հետո «Տոտենհեմն» «Արսենալի» հետ բաժանում է 2-3-րդ տեղերը եւ 5 միավոր զիջում առաջատար «Լեսթերին»։ 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. «Մինչեւ 2018 թվականը կմնամ «Ռեալում»»’
Հաջորդ հոդվածը‘«Ման չեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը ռեկորդային արժեզրկում են գրանցել’