‘Ալեքս Ֆերգյուսոն. Ամենաբարձրը գնահատում եմ «Բարսելոնայի», «Ռեալի» եւ «Բորուսիայի» հնարավորությունները’

856

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը իր տեսակետն է հայտնել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարի մասին եւ նշել հիմնական հավակնորդներին:

«Կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայում հաղթականի ամենաբարձր հնարավորություններն այս տարի կունենան «Բարսելոնան», «Ռեալը» եւ Դորտմունդի «Բորուսիան»:

Հուսով եմ, որ մենք հաղթանակի համար պայքարում կմիանանք այս թիմերին: Մենք իսկապես ուժեղ թիմ ունենք:

Ինչ վերաբերում է «Բորուսիային», ապա եթե դուք տեսնեք նրանց ընթացիկ մրցելույթները, ապա կնկատեք, որ նրանք նպատակամղված պատրաստվում են Չեմպիոնների լիգայում երկար ճանապարհ անցնել»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Էդուարդ Շարմազանով. ԲՀԿ-ի առաջարկը պարզունակ քայլ է եւ ակնհայտ՝ որտեղ մշակված ‘
Հաջորդ հոդվածը‘Գործադուլի պատճառով Փոթիի նավահանգստում հայկական բեռներ են կուտակվել ‘