‘Ալեքս Ֆերգյուսոն. Բենիտեսի բախտը շատ է բերում’

787

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սէր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Ռոբերտո Դի Մատեոյին պաշտոնանկ անելու՝ Լոնդոնի «Չելսիի» ղեկավարության որոշումը, ինչպես նաեւ ընդգծել է «Չելսիի» նոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հաջողակությունը:

«Չելսիի» որոշումից ես զարմացած եմ, դեռ ընդամենը վերջերս Դի Մատեոն նվաճեց Անգլիայի Գավաթն ու Չեմպիոնների լիգան: Շատ ցավալի է, որ նա չի կարող հաղթել աշխարհի ակումբային առաջնությունում: Իսկ ահա  Բենիտեսի բախտը շատ է բերում, նա այդ տիտղոսը կարող է նվաճել երկրորդ անգամ՝ գործնականում դրա համար ջանք չթափելով: Հիշո՞ւմ եք, թե ինչպես «Ինտերում» նա փոխարինեց Ժոզե Մոուրինյոյին»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘Գազայի հատվածում Իսրայելը դիմակայում է ոչ թե ՀԱՄԱՍ շարժմանը, այլ Իրանին’
Հաջորդ հոդվածը‘900 հազար դոլար՝ Օբամայի հարևանության համար ‘