‘Ալեքս Ֆերգյուսոն. Իմ ներկայիս թիմն ավելի ուժեղ է, քան 14 տարի առաջ’

750

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ թիմի ներկայիս կազմն ավելի ուժեղ է, քան այն թիմինը, որը 1999 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգան եւ Անգլիայի երկու մրցաշար:

«Այժմ մեր թիմն ավելի ուժեղ է, քան 14 տարի առաջ: Այն ժամանակ, Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարզ չէր, կխաղային Պոլ Սքոուլզը եւ Ռոյ Քինը, իսկ Հենինգ Բերգը վնասվածք էր ստացել: Բացի այդ, ես ստիպված էի կազմում հայտավորել Ջոնաթան Գրինինգին, որն այդ պահին Պրեմիեր լիգայում ընդամենը 1-2 հանդիպում էր անցկացրել: Եվ նա մեդալ ստացավ ուղղակի նրա համար, որ նստած էր պահեստայինների նստարանին: Ահա թե ինչպիսին էր այն թիմի մակարդակը»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 1999թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեց «Բավարիային»` գոլերը խփելով հանդիպման վերջին վայրկյաններին:

Նախորդ հոդվածը‘Ուրացողի հիշատակարան’
Հաջորդ հոդվածը‘Ազգային պատկերասրահում բացվել է Մկրտիչ Սեդրակյանի ցուցահանդեսը (լուսանկարներ)’