‘Ալեքս Ֆերգյուսոն.«Մեզ համեմատելն արդար չէ։ Ժոզեն ավելի գեղեցիկ է, նա նման է Ջորջ Կլունիին»’

854

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն իր կարծիքն է հայտնել «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին։

«Մեզ համեմատելն արդար չէ։ Ժոզեն ավելի գեղեցիկ է, նա նման է Ջորջ Կլունիին։

Կարծում եմ՝ Մոուրինյոն հիանալի օրինակ է ծառայում։ Գիտե 5 լեզու, անընդհատ սովորում է. սկզբից Բոբի Ռոբսոնի, ապա՝ Վան Գալի մոտ։ Նա մարզիչ դառնալու հստակ նպատակ է ունեցել։

Այդ ամենը հատկապես ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ նա որպես ֆուտբոլիստ որևէ խաղ չի անցկացրել։ Մեկ այլ նման օրինակ ես չգիտեմ»,– շոտլանդացու խոսքերն է մեջբերում  BT Sport–ը։

Նախորդ հոդվածը‘Ոստիկանությունը փորձում է ազատամարտիկի նկատմամբ ճնշում գործադրել ‘
Հաջորդ հոդվածը‘Արագ արձագանքման խումբ՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության հարցերով ‘