‘Ալեքս Ֆերգյուսոն. Մեր բախտը 25 տարի բերում է. ահավոր սովորություն է’

787

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի խոսքերն այն մասին, որ «կարմիր սատանաները» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում են միայն բախտի շնորհիվ:

«Մեր բախտն իսկապես բերել է: 25 տարի մենք հենց դրանով ենք ապրում: Դա ահավոր սովորություն է:

Իսկ միգուցե, դա Մանչինիի՞ բախտն է բերում, որ մեզանից ընդամենը 12 միավորով են ետ մնում»,- Ֆերգյուսոնը խոսքն է մեջբերում Sky Sports-ը:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Սելիմի լեռնանցքը փակ է’
Հաջորդ հոդվածը‘Պատարագի մասնակիցներն աղոթել են Ուգո Չավեսի առողջության համար’