‘Ալեքս Ֆերգյուսոն. Մոուրինյոն անհավանական ուժեղ անհատ է’

844

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը կարծիք է հայտնել «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզչական ունակությունների մասին:

«Նա կարող է ղեկավարել ցանկացած թիմ: Երբեք չէի ենթադրի, որ երբեւիցե ֆուտբոլ չխաղացած տղան կարող է գլխավոր մարզիչ դառնալ: Սակայն պետք է նշել, որ անհավանական ուժեղ անհատ է, ինչը փոխհատուցում է այդ բացթողումը:

Ես հիշում եմ «Չելսիում» նրա առաջին մամուլի-ասուլիսը: Այն ժամանակ մտածեցի, թե այս ինչ ինքնավստահ ու ամբարտավան ջահել է, որը հայտարարում է, թե ինքը առանձնահատուկ է: Բայց նա դա ասում էր, խաղացողները դրանից վստահություն էին ձեռք բերում, որ կարող են Պրեմիեր լիգայում հաղթել:

Երբ նա իմ առաձնասենյակ է գալիս, իր հասցեին ուղղված կատակը շատ հանգիստ է ընդունում: Դա այն է, ինչ նրա մեջ ինձ դուր է գալիս»- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում ITV4-ը:

Նախորդ հոդվածը‘Այսօր Վլադիմիր Պուտինը կժամանի Թուրքիա ‘
Հաջորդ հոդվածը‘Անջելինա Ջոլին մտածում է կինոյից հեռանալու մասին’