‘Ալեքս Ֆերգյուսոն. Նանին ագահություն արեց’

989

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիական Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Չելսիի»  հետ մրցավեճից հետո (4:5) դժգոհել է մանկունյանցիների հարձակվող Լուիշ Նանիի գործողություններից:

«Նանին փորձեց շրջանցել մրցակցին, կորցրեց գնդակը եւ մենք 11 մետրանոց հարված ստացանք սեփական դարպասին: Չգիտեմ, կար այնտեղ 11 մետրանոց, թե՝ ոչ: Եթե դուք խաղի վերջին վայրկյաններին հաղթում եք 3:2 հաշվով, ապպա պարտավոր եք հաղթանակի հասնել: Նանին ինքնուրույն գործեց:

Մեր ֆուտբոլիստներից մի քանիսը գերազանց գործեցին: Գիգզը 120 րոպե խաղաց, մինչդեռ հաջորդ ամիս լրանում է նրա 39-ամյակը: Նա օրինակ էր ծառայում խաղադաշտում գտնվող բոլոր, այդ թվում լոնդոնցի ֆուտբոլիստների համար»,- Ֆերգյուսոնի խոսքն է մեջբերում BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կարեն Ավագյան. Աղվան Հովսեփյանի հրաժարականի խնդիր չի դրվել ‘
Հաջորդ հոդվածը‘ՏՄՊՊՀ-ն շուկաների կենտրոնացվածության հետ պայքարելու խնդիր չունի՞’