‘Ալժիրը գեղեցիկ հաղթանակ է տոնում հարավկորեացիների դեմ (տեսանյութ)’

889

H խմբի երկրորդ շրջափուլում Հարավային Կորեայի ընտրանին հանդիպեց Ալժիրի հավաքականի հետ: Առաջին խաղակեսն անցավ ալժիրցիների բացահայտ առավելությամբ, և պատահական չէ, որ գրանցվեց 3:0 հաշիվը: Գոլերի հեղինակ դարձան Սլիմանին, Խալիշը և Ջաբուն:

Երկրորդ խաղակեսում հարավկորեացիները փորձեցին շտկել իրադրությունը, սակայն, միևնույն է, չկարողացան խուսափել պարտությունից: Նրանք երկու գնդակ ուղարկեցին Ալժիրի հավաքականի դարպասը: Սակայն, ալժիրցիները հակառակորդի դարպասն ուղարկեցին 4-րդ գնդակը, և խաղն ավարտվեց 4:2 հաշվով՝ հօգուտ Ալժիրի ընտրանու:

 Քառյակի մրցաշարային աղյուսակում Ալժիրն այս արդյունքվ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Վերջին տուրում Ալժիրը կմրցի Ռուսաստանի հետ, իսկ Հարավային Կորեան ուժերը կչափի Բելգիայի հետ: Նշենք, որ խմբի առաջատարը բելգիացիներն են, որոնք արդեն նվաճել են 1/8 եզրափակչի ուղեգիր:

 

ԿՈՐԵԱԱԼԺԻՐ

2-4 (0-3)

 

 

0-1՝ Իսլամ Սլիմանի 26՛, 0-2՝ Ռաֆիկ Հալիշ 28՛, 0-3՝ Աբդելմումեն Ջաբու 38՛, 1-3՝ Սոն Հին Մին 50՛, 1-4՝ Յասին Բրահիմի 62՛, 2-4՝ Կու Ջա-Չոլ 72՛

 

ԿՈՐԵԱ. 1.Չոն Սոն Ռեն, 3.Յուն Սոկ Յեն, 5.Կիմ Յոն Գվոն, 12.Լի Յոն, 20.Հոն Ջոն-Հո, 13.Կու Ջա-Չոլ, 14.Հան Գուկ Յուն (19.Չի Դոն Վոն, 78), 16.Կի Սոն Յոն, 17.Լի Չոն Յոն (11.Լի Գին Հո, 64), 9.Սոն Հին Մին, 10.Պակ Չու Յոն (18.Կիմ Սին Ուկ, 57)

ԱԼԺԻՐ. 23.Ռաիս Մբոլի, 2.Մաջիդ Բուգերա (4.Էսսաիդ Բելկալեմ, 89), 5.Ռաֆիկ Հալիշ, 6.Ջամել Մեսբա, 12.Կարլ Մեջանի, 20.Այսա Մանդի, 10.Սոֆիան Ֆեգուլի, 11.Յասին Բրահիմի (8.Մեհդի Լասեն, 77), 14.Նաբիլ Բենտալեբ, 18.Աբդելմումեն Ջաբու (9.Նաբիլ Գիլաս, 73), 13.Իսլամ Սլիմանի

 

Զգուշացում՝ Լի Յոն 54՛ (Կ), Հան Գուկ Յուն 69՛ (Կ), Մաջիդ Բուգերա 67՛ (Ա)
Մրցավար՝ Վիլմար Ռոլդան (Կոլումբիա)

 

54

ԳՆԴԱԿԻ %

46

9 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

15 (8)

12

ՏՈՒԳԱՆՔ

16

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը նվազագույն հաշվով պարտվեց Բելգիային (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև’