‘Ալժիրյան ակումբի խաղացողը մահացել է. ողբերգական դեպք ֆուտբոլային հանդիպման ժամանակ ‘

1053

«Կաբիլյա» ակումբի կամերունցի հարձակվող Ալբերտ Էբոսեն ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:

Ալժիրի առաջնության՝«ՈՒՍՄ» և «Կաբիլյա» ակումբների հանդիպման ժամանակ ցավալի և ողբերագական դեպք է տեղի ունեցել: Խաղավարտին կատաղած ու բորբոքված երկրպագուները ֆուտբոլիստների վրա սկսել են նետել տարբեր առարկաներ և քարեր: Դրանցից մեկը դիպել է առաջնության լավագույն ռմբարկու Ալբերտ Էբոսեի գլխին, որը հանդիպման միակ գոլի հեղինակն էր: Այս մասին տեղեկացնում է Demorgen պորտալը:
Կամերունցի հարձակվողին տարել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: ստացած վնասվածքներից:

Ալժիրի ներքին գործերի նախարարությունն այս գործով հետաքննություն է սկսել:

Նախորդ հոդվածը‘Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 հոգու և բախվել ծառին’
Հաջորդ հոդվածը‘Շոգ եղանակը կպահպանվի մինչև ամառվա վերջ’