‘Ալիեւն ու Սարգսյանը կհանդիպեն հոկտեմբերի 27-ին Փարիզում ‘

939

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ. Ուշադրության կենտրոնում Ալիեւի եւ Սարգսյանի առաջիկա  հանդիպումն է


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել տարածաշրջան այցի արդյունքերի վերաբերյալ հայտարարությամբ:

«Ռուսաստանից եւ Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովն ու Պիեռ Անդրիեն այցելել են տարածաշրջան` երկրների ղեկավարների հետ հանդիպելու եւ ԵԱՀԿ դիտարկմանը մասնակցելու նպատակով:  Համանախագահներին ուղեկցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այցին չի կարողացել մասնակցել անձնական պատճառներով», — ասվում է հայտարարությունում: Ամերիկյան կողմն այցի ընթացքում ներկայացրել է ամերիկացի համանախագահի օգնական Դեւիդ Սալվոն:

Բաքվում համանախագահները հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Երեւանում` Սերժ Սարգսյանի հետ: Հայաստանի մայրաքաղաքում կայացել է նաեւ հանդիպում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Երեւանում եւ Բաքվում միջնորդները քննարկել են Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի` հոկտեմբերի վերջին Փարիզում կայանալիք հանդիպումը, որը կազմակերպվում է Ֆրանսիայի նախագահ Օլանդի նախաձեռնությամբ:

Հանդիպումը, ինչպես ենթադրվում է, կկայանա հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում:

 

Նախորդ հոդվածը‘Վահան Բաբայան. Մեր նպատակը շուտափույթ իշխանափոխությունն է’
Հաջորդ հոդվածը‘ Ռուսաստանի կոմունիստները սեփական հեռուստաալիքն են բացել’