‘Ալիեւ. Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ծավալները հասնում են 4 մլրդ դոլարի’

1274

Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցությունը ակտիվորեն զարգանում է եւ աճի միտում ունի: Այդ մասին այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Մամուլում ժամանակ առ ժամանակ ՌՏՀ-ի ծավալների մասին տարբեր տեղեկություններ են հայտնվում, որոնք միշտ չէ, որ իրականությունն են արտացոլում: Այսօրվա դրությամբ, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ծավալները հասանում են 4 մլրդ դոլարի, եւ աճի միտում ունեն»,- ասել է Ալիեւը: Հաղորդում է ադրբեջանական АПА-ն՝ հղում անելով  «Интерфакс»-ին: Ալիեւը նաեւ հայտարարել է, թե վստահ է, որ ապագայում այդ համագործակցությունը ակտիվորեն շարունակվելու է:

«Ադրբեջանն արդեն այն առաջատար երկրների շարքում է, ովքեր ձեռք են բերում ռուսական տեխնիկա, որը իրավամբ համարվում է աշխարհում լավագույններից մեկը»,- հավելել է Ալիեւը:

Հիշեցնենք, որ աշխատանքային այցով Ադրբեջանում է գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նրա հետ Բաքու են մեկնել մի շարք նախարարներ եւս: Այսօր Բաքվում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո վերջիններս հանդես են եկել մամլո ասուլիսով, ինչպես նաեւ կողմերը մի շարք համաձայնագրեր են ստորագրել: 

Նախորդ հոդվածը‘Daily Mail. Լոս Անջելեսում մարիխուանայի հոտով օծանելիք են թողարկել’
Հաջորդ հոդվածը‘Ահազանգ. Հրդեհ «Marriott» հյուրանոցում’