‘Ալիկ Սարգսյանը գրպանե՞լ է Արարատի մարզպետարանի 400 միլիոն դրամը’

1461

«Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանն իր դեմ հերթական դատական նիստի ավարտին հայտարարել է, որ ճիշտ կլինի, եթե վերանորոգումների համար մարզպետարանին 2007թ. հատկացված 400 միլիոն դրամը ևս մանրադիտակային ստուգման ենթարկվի, քանի որ, ըստ նրա, գումարի համեմատ չնչին աշխատանք է կատարվել: «Ալիկ Սարգսյանը գրպանել է և դրել «Նոր Արտաշատ» ռեստորանի վրա»,- ասաց Հովակիմյանը՝ հավելելով, որ աշխատում է իրականությունը «ջրի երես» հանելու ուղղությամբ: 

Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու, կեղծիքի և անփութության մեջ»,- գրում է Հրապարակը:

Նախորդ հոդվածը‘Լենինի մասունքների թաղման հարցը ՌԴ իշխանությունների օրակարգում չկա ‘
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի եւ Վրաստանի ներկայացուցիչների հանդիպմանը Աբխազիայի եւ ՀՎ. Օսիայի մասին չեն խոսի’