‘Ալիևը մեղադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’

936

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրում է անգործության մեջ:

Մասնավորապես, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, Նախարարների կաբինետի նիստում Ալիևը հայտարարել է, որ որևէ տեղաշարժ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում անցած տարի չի արձանագրվել: Ալիևի խոսքով, դա կապված է այն բանի հետ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «բավականաչափ ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա»:

«Ըստ երևույթին, աշխարհում կան ուժեր, որոնք շահագրգռված չեն այդ հակամարտության կարգավորմամբ: Վերջիններս շահագրգռված են, որ այդ հակամարտությունը մնա «սառեցված» և օգտագործեն այն որպես Ադրբեջանի նկատմամբ ճնշման միջոց: Պատկերը, որ տեսնում ենք վերջին տարիներին տարբեր  տարածաշրջաններում` Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, էլ ավելի է ամրապնդում այդ դիրքորոշումը: Այդ պատճառով պետք է հստակություն մտցվի, թե մինչև երբ ենք մենք բախվելու այդ երկակի չափանիշներին»,- իր վրդովմունքն է հայտնել Ալիևը:

Նախորդ հոդվածը‘Օպերատիվ — հետախուզական աշխատանքներ են իրականացվում նաև Երևանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի միջադեպի հետևանքով հիվանդանոց տեղափոխված երեխային բարեհաջող վիրահատել են’