‘Ալիևը Նազարբաևին երախտագիտություն է հայտնում ‘

1146

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բոդրումում (Թուրքիա) թյուրքալեզու երկրների գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպմանը վերջինիս երախտագիտություն է հայտնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ադրբեջանի դիրքորոշումը պաշտպանելու համար` Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առնչությամբ, հաղորդում է «Ազերթաջը»: Զրույցի ընթացքում նաև կարծիքների փոխանակություն է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման  շուրջ:  

Հիշեցնենք, որ Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նուրսուլթան Նազարբաևն ընթերցել էր Իլհամ Ալիևի նամակը, որում, մասնավորապես, պահանջվում էր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցում առանց Լեռնային Ղարաբաղի: Այդ հայտարարուէթյունը բացասական արձագանք  է հարուցել երկու հայկական հանրապետությունների հասարակաքաղաքական շրջանակներում: Սակայն պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հայտարարել են, թե ԼՂՀ անկախ պետություն է, և Հայաստանը ՄՄ-ի կանդամակցի առանց ԼՂՀ: 

Նախորդ հոդվածը‘Վարորդներ, ուշադրություն՝ նոր արագաչափեր’
Հաջորդ հոդվածը‘Մայքլ Оուեն.«Մունդիալի ֆավորիտ համարում եմ Արգենտինային»’