Ալիևը ներում է շնորհել ավելի քան 800 դատապարտյալի

230

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել 801 դատապարտյալների ներում շնորհելու վերաբերյալ։

Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է պետության ղեկավարի կայքում։

Ներում շնորհելու ակտը կատարվել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի 100-ամյակի կապակցությամբ։ Նա ծնվել է 1923 թ․ մայիսի 10-ին և անկախ Ադրբեջանի նախագահի պաշտոնն զբաղեցրել է 1993-ից մինչև 2003 թվականը։

Հրամանագրի համաձայն՝ 463 մարդ ազատվել է ազատազրկման ժամկետի չկրած մասից, ևս 220-ի համար կրկնակի կրճատվել է պատժի չկրած ժամկետը։ Բացի այդ, 118 հոգի ազատվել է ազատազրկման հետ կապ չունեցող (ազատության սահմանափակում, ուղղիչ աշխատանքներ, տուգանքներ և պայմանական ժամկետներ) տարբեր հանցագործությունների համար պատժից։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍոյլու․ Թուրքիան ուշադրություն չի դարձնում ԱՄՆ նախագահի հայտարարություններին
Հաջորդ հոդվածըԱրինա Սաբալենկան՝ Մադրիդի մրցաշարի հաղթող