‘Ալիևը ողջունել է հայկական ՄԻ-24 ուղղաթիռի խոցման փաստը’

2397

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական սպասելի քայլն է արել. նա ողջունել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ՄԻ-24 ուղղաթիռի խոցման փաստը, որն ուսումնական թռիչք էր իրականացնում ԱՀ և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծի երկայնքով:

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ռազմական շտաբի շենքի բացման արարողության ժամանակ Ալիևը, անդրադառնալով այդ միջադեպին, մասնավորապես, հայտարարել է. «Համոզված եմ, որ մեր զինված ուժերը, որոնք ունեն բարձր մարտունակություն, այսուհետև էլ արժանի պատասխան կտան թշնամու ցանկացած սադրանքի»:

Հիշեցնենք, որ  նոյեմբերի 12-ին ադրբեջանական ԶՈւ խոցել են  ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, որում եղել են Լեռնային Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պարգևատրվել է արիության շքանշանով: ԼՂՀ ՊՆ-ն մինչ այժմ հաստատել է միայն նրանցից մեկի մահվան փաստը:

 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ը հաստատեց կառավարության կառուցվածքային փոփոխությունները’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլու. Թուրքիայի համար առաջնահերթություն է հարևան երկրներում կայունությունը’