‘Ալիևը պաշտոնապես դարձավ Ադրբեջանի նորընտիր նախագահը’

886

Ադրբեջանի սահմանադրական դատարանի նստաշրջանը հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները: Ադրբեջանի գործող ղեկավար Իլհամ Ալիևը պաշտոնապես հայտարարվել է երկրի նորընտիր նախագահ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ նա ստացել է ընտրողների քվեների 84,54 %-ը:

Ադրբեջանում պարտադիր է ընտրությունների արդյունքների հաստատումը սահմանադրական դատարանում:

Մինչդեռ ԵԱՀԿ-ն քննադատել է Ադրբեջանի նախագահական ընտրությունները: Ավելի քան 300 դիտորդների տվյալներով՝ ընտրատեղամասերի 58 %-ում խախտումներ են գրանցվել ձայների հաշվարկի ժամանակ: Բացի այդ՝ ԵԱՀԿ-ն նշել է, որ նախընտրական քարոզարշավն անցել է խոսքի և հավաքների ազատությունը սահմանափակելու պայմաններում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Նախորդ հոդվածը‘Ազատություն Խաչիկին. Ֆրանսիացի ուսանողներն ընդդեմ հայ երիտասարդի արտաքսման’
Հաջորդ հոդվածը‘Առնվազն 7,4 միլիոն գերմանացիներ տառապում են քնի խանգարումից’