Ալիևը սուտ է անվանել «Պանդորայի դոսիեում» իր մասին տեղեկատվության հիմնական մասը

422

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Պանդորայի դոսիեում» իր մասին, հնարավոր է՝ 5 %-ի ճշմարտություն կա, մնացածը սուտ է։

«Թե ինչ է գրված այդ փաստաթղթերում, ես, անկեղծ ասած, չեմ կարդացել։ Ինձ տեղեկացրել են, և այնտեղ, հնարավոր է՝ 5 տոկոսն է ճիշտ։ Մնացածը սուտ է»,- հայտարարել է Ալիևը  իտալական La Republica  թերթին տված հարցազրույցում։

Ալիևը հայտարարել է, թե նախագահ ընտրվելուց հետո իր բիզնեսը փոխանցել է ընտանիքին։

«Ես 18 տարի նախագահ եմ։ Դրանից առաջ գործարար եմ եղել։ Երբ ես նախագահ դարձա, աղքատ մարդ չէի։ Նախագահ դառնալուց հետո ես դադարեցրել եմ իմ մասնակցությունը բիզնեսին և այն փոխանցել եմ ընտանիքիս»,- նշել է նա՝ հավելելով, որ իր զավակներն են շարունակում գործերը վարել։

«Նրանք ներդրումներ են անում հիմնականում Ադրբեջանում։ Նրանց ամբողջ բիզնեսը թափանցիկ գործունեություն է, աուդիտ է արվում միջազգային մակարդակով, և ոչ ոք չի կարող պնդել, որ այդտեղ ինչ-որ բան ճիշտ չէ»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ իր ընտանիքը նաև բարեգործությամբ է զբաղվում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱկցիա Կիևում Վրաստանի դեսպանատան մոտ՝ ի պաշտպանություն Սաակաշվիլիի
Հաջորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1217 նոր դեպք, 28 մահ