Ալիև․ Ղարաբաղում հայերի իրավունքները կապահովվեն Ադրբեջանի սահմանադրությամբ

320

Ղարաբաղում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն, երկուշաբթի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում։

Ալիևը հայտարարել է, որ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից (ադրբեջանցի «էկոակտիվիստների» ակցիայի մեկնարկից) ի վեր Լաչինի միջանցքով Հայաստանից Ղարաբաղ  և հակառակ ուղղությամբ անցել է 980 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի ավելի քան 850 ավտոմեքենա և Կարմիր խաչի միջազգային կազմակերպության 120-ից ավելի ավտոմեքենա։

«Պետության ղեկավարը նշել է, որ ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես ռուսաստանցի խաղաղապահներ են տեղակայված, օգտակար հանածոների ապօրինի  շահագործումը պետք է դադարեցվի, և այդ տարածքներում անհրաժեշտ է ապահովել մշտադիտարկումը և տեսչությունը Ադրբեջանի կողմից»,- ասվում է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Փոխանցում  tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԻգոր Կորնեև. Սպերցյանը Նիդեռլանդների առաջնությունում կարող է արդյունավետ լինել
Հաջորդ հոդվածըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել չեղարկել Աֆղանստանում կանանց կրթության արգելքը