‘Ալիև. Ադրբեջանը ժողովրդավարության հարցում ոչ մեկին չի զիջում’

936

Ժողովրդավարության զարգացման հարցում Ադրբեջանը ոչ մեկին չի զիջում, ավելի՛ն, հանրապետությունում ժողովրդավարության մակարդակը պետք է օրինակ ծառայի ուրիշ պետությունների համար, հայտարարել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով «Նոր Ադրբեջան» կուսակցության V համագումարում: Նա նշել է, որ երկրում արդեն կա խոսքի, խղճի, դավանանքի և հավաքների ազատություն, իսկ ինտերնետի նկատմամբ որևէ սահմանափակում գոյություն չունի: ««Նոր Ադրբեջան» կուսակցությունը սահմանել է քաղաքական վարքագծի կանոնները, և ես ուրախ եմ, որ քաղաքական կուսակցությունների մեծ մասը պահպանում է  այդ քաղաքակիրթ կանոնները: Սակայն կան նաև այնպիսի կուսակցություններ, որոնք չեն ուղղվում: Դրանք ապազգային ուժերն են, որոնք նախկինում իշխանության են եղել և այսօր էլ անհիմն կերպով երազում են իշխանության գալ: Դրանք ծախու խմբավորումներ են, որոնց քաղաքական գործունեությունը, եթե դա կարելի է քաղաքական գործունեություն համարել, միանգամայն այլ ուղղությամբ է ընթանում»,-ասել է Ալիևը և ընդգծել, որ այդ ուժերի հենարանը ոչ թե ժողովուրդն է, այլ արտասահմանից ստացվող նռնակները, փոխանցում է interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Ուեյն Ռունին բանակցություններ է վարում երկու ակումբների ներկայացուցիչների հետ’
Հաջորդ հոդվածը‘Տավուշի մարզպետը Լիսկայի մասին. Ինքը իմ ընկերն ա(տեսանյութ)’