‘Ալիև. Մինսկի միջնորդների գործունեությունը կա, իսկ արդյունք չկա’

1095

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ճեպազրույցում  դժգոհություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունից: «Համանախագահների գործունեությունը կա, իսկ արդյունք չկա», — հայտարարել է Ալիևը:

Էրդողանն իր հերթին հայտարարել է, թե քանի դեռ Մինսկի «եռյակը» վճռական քայլեր չի ձեռնարկել, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը կձգձգվի: Թուրքիայի ղեկավարն ընդսմին հայտարարել է, որ Անկարան կշարունակի սատարել Բաքվին «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» շրջանակում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում: «Մեր դիրքորոշումը հստակ է, և դրանից նահանջն անհնար է», — ասել է Էրդողանը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը ցավակցություն է հայտնել Գյումրիի ողբերգության առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘Փորձագետներ. Չնայած բողոքի ակցիաներին՝ ՌԴ-ի և Հայաստանի միջև պառակտում չի լինի’