‘«Ալլահն ինձ նրա համար չի ստեղծել, որ մահապարտ դառնամ»’

1422

Աֆղանստանցի տասնամյա աղջնակի՝ Սպոզմայի գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել: Աղջկա եղբայրը՝ Թալիբանի հրամանատար Զահիրը, նրան ստիպել էր հագնել «շահիդի գոտի» և պայթեցում իրականացնել Հելմանդ գավառի ոստիկանական բաժանմունքի մոտ: Աղջիկը պնդում է, որ ուզեցել է  գոտին ու պայթուցիկը նետել գետը, սակայն ոստիկանությունը բռնել է նրան: Մեկ այլ վարկածի համաձայն՝ գոտու դետոնատորի կոճակը չի աշխատել:

Ներկայումս Սպոզմայը Աֆղանստանի իշխանությունների պաշտպանության տակ է: Նա ասում է. «Եթե ինձ տուն ուղարկեն, ամեն ինչ նորից կկրկնվի: Նրանք ինձ կստիպեն հագնել շահիդի գոտին և մահապարտ դառնալ»: Ըստ աղջկա պատմածի՝ եղբայրը նաև նրան համոզել է, թե պայթյունի հետևանքով կզոհվեն ոստիկանները, իսկ ինքը ողջ կմնա:

Աղջկա հայրը ձերբակալվել է: Ոստիկանությունը որոնում է Զահիրին, որ Թալիբանի երևելի հրամանատարներից է, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Ամանորյա կոկորդիլոսը` ֆրանսիական մամուլի ուշադրության կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Արքայի վերադարձը’