‘Ալլա Հովհաննիսյան. Փոխհատուցումը պահեք Սերժի ցողունաբուժության համար ‘

3692

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իշխանությունները ԱԺ օրակարգից հանել են չբացահայտված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու կոնվենցիան ընդունելու նախագիծը:

Այդ կապակցությամբ մարտիմեկյան սպանդի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, Ֆեյսբուքում գրում է.

«Իշխանությունները ոչ միայն հանցագործ են, այլեւ՝ նենգ: Նրանք թշնամաբար են տրամադրված Մարտի մեկի զոհերի ընտանիքների հանդեպ, որովհետեւ չկարողացան ճնշել, վախեցնել, կաշառել նրանց: Ծնողները տապալեցին մարտիմեկյան դատավարությունները՝ յոթի գործի ժամանակ ցույց տալով իրական մարդասպաններին՝ իշխանությանը: Ու հիմա իրենց թվում է, որ պատժում են մեզ: Փոխհատուցումը պահեք Սերժի ցողունաբուժության համար, որ դատարանի առաջ կանգնելուց գոնե առողջ լինի, իսկ դա հաստատ լինելու է»: 

Նախորդ հոդվածը‘Ռեփ կատարողը ներողություն է խնդրել Լուկաշենկոյին դժոխք ուղարկելու համար’
Հաջորդ հոդվածը‘Սարաևոն՝ կրակի մեջ (ֆոտոշարք)’