Ալկարասը նվաճեց Մադրիդի «Մասթերսի» տիտղոսը

554

19-ամյա իսպանացի Կառլոս Ալկարասի հաղթանակով ավարտվեց Մադրիդի «Մասթերս» մրցաշարը։ Եզրափակիչում աշխարհի 9-րդ ռակետը մրցեց երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւի հետ եւ հաղթեց երկու սեթում՝ 6։3, 6։1։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 2 րոպե։ Ալկարասը դարձավ այս մրցաշարի պատմության մեջ ամենաերիտասարդ հաղթողը։

Այս տարի Ալկարասը հաղթեց «Մասթերս» շարքի երկրորդ մրցաշարում։ Նա հավասարը չէր ունեցել նաեւ Մայամիում։

Մադրիդի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 6,7 միլիոն եվրո էր։

Նախորդ հոդվածըSuperbet Chess Classic. Արոնյանը պարտության մատնեց Դոմինգեսին
Հաջորդ հոդվածըԴավիթ Մաթեւոսյան․ Ինչպես Արցախը կարողացավ հաղթել Ադրբեջանին