‘Ալյոխինի հուշամրցաշար. Արոնյանը հաղթեց Վաշյեր-Լագրավին եւ դարձավ մրցաշարի հաղթող’

1136

Բավական դրամատիկ հանգուցալուծում ստացավ Սանկտ-Պետերբուրգում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի վերջին 9-րդ տուրը:

Իսկ վերջին տուրից առաջ չափազանց խճճված իրավիճակ էր: Գելֆանդը ուներ 5 միավոր, եւս չորս շախմատիստ՝ Վաշյե-Լագրավը, Ադամսը, Անանդը եւ մեր Արոնյանը 4,5-ական: Այսինքն, 5 շախմատիստ մրցաշարում հաղթելու հնարավորություններ էին պահպանում:

Առաջատարը՝ Բորիս Գելֆանդը, ոչ-ոքի խաղաց Անանդի հետ: Արոնյանի մրցակիցը մյուս առաջատարներից մեկն էր՝ Վաշյե-Լագրավը: Շատ բան էր կախված այս պարտիայից: Արոնյանը հիանալի սկզբնախաղ կիրառելուց հետո լավ առավելություն ստացավ, եւ թեպետ հետագայում եղան որոշ փոքր սխալներ, սակայն մրցակիցը դրանցից չօգտվեց եւ անձնատուր եղավ: Իսկ դա նշանակում էր, որ Արոնյանը միավորներով հավասարվեց Գելֆանդին, իսկ լրացուցիչ գործակիցներով հենց հայ գրոսմայստերը ճանաչվեց մրցաշարի հաղթող: Փայլուն նվաճում, եթե հաշվի առնենք, թե որքան ծանր տրվեց Լոնդոնի հավակնորդների մրցաշարը, որը հսկայական ուժեր խլեց մասնակիցներից, այդ թվում՝ Արոնյանից: Ընդ որում, Արոնյանը այս մրցաշարը սկսել էր պարտությամբ:

Ինչպես երեւում է, Արոնյանը արագորեն ուշքի է եկել լոնդոնյան մրցաշարից եւ նորից հաստատում է իր բարձր կարգը շախմատի համաշխարհային էլիտայում:


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


 


Live chess broadcast powered by ChessBomb and Chessdom


Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Մի քիչ հայրենիքի մասին մտածեք’
Հաջորդ հոդվածը‘Հանձնաժողովների անդամները կնկարահանեն իրենց կաշառողներին’