‘
ՀՀ բնապահպանության նախարարությունը 2013 թվականի սկզբից 13 մլն 47 հազար դրամ է ծախսել է քաղաքային հեռախոսակապից օգտվելու համար: Հետաքրքիր է, թե ինչ են խոսացել Բնապահպանության նախարարության աշխատակիցները այսքան գումարով:
Նկատենք, որ դրանով ծախսերը չեն սահմանափակվել. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն նախարարությանը նաեւ 665 հազար դրամի կապի ծառայություն է մատուցել, կապի համար վճարվել է նաև «Դելտատելեկոմ» ՍՊԸ-ին՝ 72 հազար դրամի չափով:
Նախարարությունը օգտնվել է նաև 120 հազար դրամ արժողության մալուխային հեռուստահողորդումների ծառայությունից, այն ապահովել է «Յուքոմ» ՍՊԸ-ն:
‘