‘Ալոնսոն կազմել է Չեմպիոնների լիգայի իր խորհրդանշական թիմը ‘

1071

Մի քանի օրից Չեմպիոնների լիգան վերադառնում է. առաջիկա երեքշաբթի և չորեքշաբթի օրերին կկայանան եվրոպական ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Մինչ այդ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն կազմել է Չեմպիոնների լիգայի իր երազանքների թիմը. այս մասին տեղեկանում ենք «Eurosport»-ից:

Ավելի վաղ «Լիվերպուլում» և «Ռեալում» իր ելույթներով հայտնի Ալոնսոյի թիմում դարպասապահը նրա ներկայիս թիմակից Մանուել Նոյերն է: Հիշեցնենք, որ դեռ շաբաթներ առաջ Ալոնսոն հայտարարել էր` Նոյերը լավագույնն է այն դարպասապահներից, ում հետ երբեք խաղացել է:

Պաշտպանությունում Ալոնսոն առանձնացրել է Դավիդ Ալաբային, Սերխիո Ռամոսին, Կառլես Պույոլին և Ֆիլիպ Լամին: Ալոնսոյի թիմի կիսապաշտպանությունում կխաղային այնպիսի աստղեր, ինչպիսիք են Չավին, Զինեդին Զիդանը, Փոլ Սքոուլզը, Սթիվեն Ջերրարդը: Իսկ հարձակման գծում իսպանացի ֆուտբոլիստը նշել է Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի անունները:

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Եւ դուք դեռ «ապահով Հայաստանի», ներդրումների մասի՞ն եք խոսում’
Հաջորդ հոդվածը‘Բենզեմա. «Առօրյայում սիրում եմ ծիծաղել, կարողանում եմ հարաբերություններ հաստատել ցանկացած մարդու հետ»’