‘Ալվեշ. «Իսկոն ինձ այնքան է դուր գալիս, որ կարող եմ նրան ներել ինչ պատահի»’

815

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը խոստովանել է, որ շատ է գնահատում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտապան Իսկոյի խաղը: Ալվեշը դա ասել է Էլ-Կլասիկոյի ընթացքում Նեյմարի նկատմամբ Իսկոյի կատարած խախտման մասին խոսելիս:

«Իսկոն «Ռեալի» այն քիչ ֆուտբոլիստներից մեկն է, որոնց ես կներեի: Նա ինձ այնքան է դուր գալիս, որ ես ի վիճակի եմ նրան ներել ինչ պատահի: Երբեմն մենք կորցնում ենք ինքնատիրապետումը, ինչն էլ տեղի ունեցավ նրա հետ», — Ալվեշի խոսքերն է մեջբերում Cope-ն:

Հիշեցնենք, որ այդ խախտման համար Իսկոն պատժվեց ուղիղ կարմիր քարտով և որակազրկվել է 2 խաղով:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի գործով հետաքննությունը շարունակվում է’
Հաջորդ հոդվածը‘Լ.Զուրաբյանը հանդիպել է Անդրես Գրոսսի եւ Ակռամաշո Ֆելալիեւի հետ’