‘Ալվես. «Ռոնալդուն ինձ վրա բարկացել է իմ չասած խոսքերի պատճառով»’

1274

«Բարսելոնայի» պաշտպան Դանիել Ալվեսը կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ տարաձայնությունների մասին։

-Ես զայրացած չեմ եղել Ռոնալդուի վրա։ Նրանք մանիպուլացիա են արել իմ խոսքերով, նա էլ մտածել է, թե իր մասին եմ խոսել, բայց ես դրա կարիքը չունեմ։ Ես երբեք անձամբ նրա մասին չեմ խոսել։ Ցույց տվեք ինձ՝ ե՞րբ է նման բան եղել։

Ես խոսել եմ Ռոնալդուի մասին որպես անհատականություն, ինչպես կարող եմ խոսել Նեյմարի մասին, քանի որ նրանք երկուսն էլ հանրային դեմքեր են։ Հանգիստ եղեք, ես ցանկություն չունեմ Ռոնալդուի մասին խոսակցությունների։ Իմ խոսքերն օգտագործել են մանիպուլացնելու համար, և նա բարկացել է ինձ վրա։

Ցյուրիխում ես մոտեցա նրան, որ ողջունեմ, ինչպես ընդունված է, սակայն նա զայրացած էր և չուզեց, դա խնդիր չէ։ Ես երեխայի պես հանգիստ եմ քնում, դրա պատճառով կարելի էր նույնիսկ ավելի քիչ անհանգստանալ։

Ռոնալդուն հարցրեց՝ ինչո՞ւ եմ իր մասին խոսել, ես էլ պատասխանեցի, որ նման բան չեմ արել։ Երբ դու ճանաչված մարդ ես, նման բաներ պատահում են։  Ինչո՞ւ խոսեմ նրա մասին, եթե նրան լավ չեմ ճանաչում։ Ես կարող եմ միայն իմ կարծիքն արտահայտել ֆուտբոլի մասին։ Ես հույս ունեմ, որ նա գոհ է իր կյանքից,-ասել է Ալվեսը «Marca»-ի փոխանցմամբ։

Հիշեցնենք, որ Ռոնալդուի և Ալվեսի «երկխոսությունը»լրատվամիջոցներում բավական քննարկված թեմաներից էր։

 

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» Նեյմարին խնդրել է հայտարարել «Բարսելոնայից» հեռանալու ցանկության մասին’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդու. «Նշում եմ ծննդյանս տարեդարձը և շատ երջանիկ եմ»’