‘Ալվինա Գյուլումյանը նշանակվել է ՍԴ անդամ’

927

Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալվինա Գյուլումյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:

Հիշեցնենք, որ Գյուլումյանը 1996 — 2003թթ. արդեն եղել է ՍԴ անդամ: 2003թ. ապրիլի 2-ից նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր էր։

Նշենք նաև, որ արդեն ստեղծվել է մրցութային հանձնաժողով, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն կկատարի:

Նախորդ հոդվածը‘Երկրաշարժ Չինաստանում. Կան հարյուրավոր զոհեր’
Հաջորդ հոդվածը‘Օգոստոսի թոշակների վճարումը կսկսվի այսօրվանից’