‘Ալ. Ալիեւ. Ինչպե՞ս է լուսանկարը հայտնվել ինտերնետում’

1088

Կիեւի «Դինամոյի» նորանշանակ մարզիչ Օլեգ Բլոխինին թիմին ներկայացնելու ժամանակ «Դինամոյի» հարձակվող Արտյոմ Միլեվսկին խալաթով է եղել:
Այս դրվագը Ուկրաինայում մեծ աղմուկ է բարձրացրել: Սակայն Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» կիսապաշտպան Ալեքսանդր Ալիեւը հայտարարել է, որ նման իրավիճակներ կարող են երբեմն տեղ գտնել.
«Հասկանալի է, որ մարդիկ սկանդալներ են ցանկանում: Բայց բացատրեմ, թե ինչպես կարող էր նման բան լինել: Թիմային հավաքները տեղի է ունենում վեցերորդ հարկում: Երբեմն շատ հանկարծակի են տեղեկացնում հավաքի մասին: Ինչ-որ մեկը չի հասցնում հագնվել, ինչ-որ մեկը այդ պահին լոգարանում է… Դրանք աշխատանքային պահեր են:
Ես ինքս մի քանի անգամ խալաթով եմ հավաքին մասնակցել: Ըստ երեւույթին, Արտյոմը չի հասցրել հագնվել: Չեմ կարծում, թե նման կերպ նա իր անհարգալից վերաբերմունքն էր ցուցադրում Օլեգ Բլոխինին:
Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպես է Միլեւսկիի այդ լուսանկարը հայտնվել ինտերնետում: Հավաքի ժամանակ միայն յուրայիններն են լինում»,- Ալիեւի խոսքն է մեջբերում Спорт-Экспресс-ը:

Նախորդ հոդվածը‘Նացիստների հայտնաբերած բուդդայական արձանիկը տիեզերական ծագում ունի’
Հաջորդ հոդվածը‘Ֆյուլեն հստակ ասաց, որ գումարները կախված են ընտրություններից ‘