Ալ-Իթիհադը Մեսսիին առաջարկել է 90 միլիոն եվրոյի պայմանագիր՝ թիմում անցկացրած յուրաքանչյուր մրցաշրջանի համար

384

Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադ» ակումբը խոշոր պայմանագիր է առաջարկել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին:

Ինչպես հայտնում է Marca-ն, սաուդարաբական ակումբը կապ է հաստատել 35-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ և արգենտինացու՝ թիմում անցկացրած յուրաքանչյուր մրցաշրջանի համար 90 միլիոն եվրոյի պայմանագիր առաջարկել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում և չի դիտարկի ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի առաջարկները։

Այս մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 17 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածը«Կադիսը» պահանջել է դադարեցնել Իսպանիայի առաջնությունը` մրցավարության պատճառով
Հաջորդ հոդվածըՍոֆիա․ Ռուդիկ Մկրտչյանն ու Հրաչյա Պողոսյանը արծաթե մեդալակիրներ