Ալ Կապոնեի զենքերը և ադամանդները աճուրդում վաճառվել են 3 մլն դոլարով

491

Հանրահայտ ամերիկացի գանգստեր Ալ Կապոնեի անձնական իրերը և զարդեղենը վաճառվել են կալիֆոռնիական Սաքրամենթո աճուրդում 3 միլիոն դոլարով։

Վաճառքի է դրվել 174 իր, այդ թվում՝ հրազեն, լուսանկարներ, կահույք։

Արարողությունը տեղի է ունեցել մասնավոր ակումբում, հավաքվել է հազար հոգուց ավելի։

Ամենափնտրված լոտը Ալ Կապոնեի սիրելի 45 տրամաչափի ատրճանակն էր, որը վաճառվել է 860 հազար դոլարով։ Chicago Tribune-ի տեղեկացմամբ՝ այդ կոլտն արդեն դարձել է 20-րդ դարի ամենաթանկ զենքը, որ վաճառվել է աճուրդով։

Ալ Կապոնեն հայտնի էր որպես «ժողովրդի թիվ մեկ թշնամի»։ Նա գանգստեր էր դարձել 1920-ական թթ․ Չիկագոյում, չոր օրենքի ժամանակ, և շատ արագ դարձել էր 20-րդ դարի ամենադաժան հանցագործներից մեկը։ Հետագայում նա հայտնվել էր ճաղերի ետևում հարկերից խուսափելու մեղադրանքով և մի քանի տարի անցկացրել Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի տխրահռչակ Ալկատրաս բանտում։

Ալ Կապոնեի իրերը ընտանիքը պահպանել է 75 տարի՝ 1947 թ․  նրա մահվանից հետո։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲելառուսում կարող ես բանտում հայտնվել Telegram-ալիքներին բաժանորդագրվելու համար
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ սպեցնազը Կիմ Չեն Ինին ցույց է տվել, թե ինչի է ընդունակ