«Ալ Հիլյալը» 1,2 միլիարդ եվրո է առաջարկել Մեսսիին

279

Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալը» նոր առաջարկ է արել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսսիին։

Թագավորության մայրաքաղաք Էր Ռիյադը ներկայացնող ակումբը պատրաստ է Մեսսին երկու տարվա համար վճարել 1,2 միլիարդ եվրո, հաղորդւում է Foot Mercato-ն։

Մեսսին արդեն համագործակցում է Սաուդյան Արաբիայի հետ եւ այդ երկրի Տուրիզմի գերատեսչության դեսպանն է։ Նա կարող է դառնալ նաեւ Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային դեսպանը, որպեսզի ներկայացնի այդ երկրի հայտը 2030թ․ աշխարհի առաջնության անցկացման իրավունքի համար։

Ֆուտբոլիստի հայրն արդեն բանակցել է «Ալ Հիլյալի» հետ եւ նախնական համաձայնություն է տվել պայմանագրին, սակայն Մեսին դեռ հույս ունի, որ պաշտոնական առաջարկ կստանա «Բարսելոնայից» եւ կվերադառնա կատալոնական ակումբ։ Մեսին ցանկանում է աշխատել իր նախկին թիմակից, այժմ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի հետ։

Նախորդ հոդվածըՆիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ նիստում. Մոսկվա, Կրեմլ. 25.05.2023 թ. (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ինտերը» պայմանագիր է առաջարկել «Ռեալի» խաղացողին