«Ալ Նասրը» մտադիր է ձեռք բերել Լուկա Մոդրիչին

197

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրը» մտադիր է ձեռք բերել Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, հաղորդում է Okaz․com.sa-ն։

«Ալ Նասրը» 37-ամյա ֆուտբոլիստին կառաջարկի 2,5 տարվա պայմանագիր, տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով։ Եթե այս ամիս տրանսֆերը տեղի չունենա, «Ալ Նասրը» կփորձի ամռանն անվճար ձեռք բերել Մոդրիչին, որի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մոդրիչը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը«Լացիո» — «Միլան»՝ 4:0 (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԵվրոպայի Սուպերգավաթի խաղը չի անցկացվի Ռուսաստանում