Ալ Նասրի գլխավոր մարզիչ. Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա

362

«Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան կարծում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի ավարտի մարզական կարիերան Սաուդյան Արաբիայում։

Մասնագետի կարծիքով՝ պորտուգալացի հարձակվողը դեռ ժամանակ կունենա Եվրոպայում խաղալու համար։

«Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Ռոնալդուն կարիերան չի ավարտի «Ալ Նասրում», նա կվերադառնա Եվրոպա»,- մեջբերում է Գարսիային Sport.es-ը։

Դեկտեմբերի վերջին 37-ամյա Ռոնալդուն 2,5 տարվա պայմանագիր է կնքել «Ալ Նասրի» հետ։ Ավելի վաղ տեղեկությու էր հայտնվել, որ Ռոնալդուն կարող է համալրել «Նյուքասլի» կազմը, եթե անգլիական թիմը ՉԼ-ի ուղեգիր ձեռք բերի։ Ռոնալդուի՝ կարիերան շարունակելու մյուս հավանական տարբերակը նրա հարազատ ակումբն է՝ «Սպորտինգը»։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ում հայտարարել են Սթոլթենբերգի՝ ՆԱՏՕ-ի «ասիական տարբերակը» ստեղծելու պլանների մասին
Հաջորդ հոդվածըԷրդողան․ Պուտինի հետ հարաբերություններն ազնիվ ու հարգալի են