‘«Ալ Ջազիրայի» անդրադարձը` դեկտեմբերի 23-ի դեպքերին (տեսանյութ)’

1407

Քաթարից հեռարձակվող «Ալ Ջազիրա» (Al Jazeera)  հեռուստաալիքը անդրադարձ է կատարել դեկտեմբերի 23-ին Հայաստանի Ազգային ժողովում հայ-ռուսական գազային պայմանագրերի քվեարկության վերաբերյալ բողոքի ակցիաներին: Հիշեցնենք, որ հազարավոր մարդիկ բողոքի ցույց էին անում խորհրդարանի շենքի դիմաց` պահանջելով չվավերացնել «Հայռուսգազարդի» վերջին` 20 տոկոս բաժնեմասի վաճառքի մասին համաձայնագիրը: Դրսի ցուցարարներին միացան նաեւ Աժ-ում աշխատող մի քանի տասնյակ լրագրողներ: ՀՀԿ-ական մեծամասնությունը ձեռքով քվեարկության միջոցով հայտարարեց, որ պայմանագրերը վավերացված են: Մինչդեռ ընդդիմադիր խմբակցությունները հանդես եկան հայտարարությամբ` նշելով, որ քվեարկության արդյունքները չեն կարող օրինական լինել: 

Նախորդ հոդվածը‘Առասպելների վերջը, կամ՝ Տեր-Պետրոսյանը ստիպում է մտածել’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական անդամները հանդես կգան հայտարարությամբ’