‘«Ալ-Ջազիրայի» լրագրողները կասկածվում են ահաբեկչական խմբերին անդամակցելու մեջ’

734

Վերջերս Կահիրեի իշխանությունները ձերբակալել են «Ալ-Ջազիրա» հեռուստատեսության 20 աշխատակիցների, ովքեր մեղադրվում են ազգային անվտանգության տեսակետից վտանգավոր ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու կամ նրանց օժանդակելու մեջ: 20 լրագրողներից 4-ը հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ:

Այս դեպքը պատմության մեջ առաջինն է, երբ  լրագրողներին մեղադրում են ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ: Ի պատասխան՝ «Ալ-Ջազիրան» հերքել է իր լրագրողների մասնակցությունը ահաբեկչական խմբավորումներին եւ պահանջում է ազատ արձակել նրանց:

Ձերբակալությունը բողոքի ալիք է բարձրացրել իրավապաշտպանների եւ լրագրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների շրջանում: Հայտնում է Washington Post-ը:

Նախորդ հոդվածը‘ՀԷՑ-ը աշխատատեղերի կրճատում ենթադրող փոփոխությունները հետաձգել է մինչեւ մարտ’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան և Իրանը պայմանագիր են ստորագրել Համագործակցության բարձրագույն խորհուրսդ ստեղծելու վերաբերյալ’