‘«Ալ-Ջազիրան» կկրճատի 500 հոգու’

1586

Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռարձակող ընկերությունը տեղեկացրել է 500 աշխատատեղ կրճատելու մտադրության մասին:

Ընկերության հայտարարության համաձայն՝ աշխատակիցների կրճատումը կկատարվի ամբողջ աշխարհում, բայց առաջին հերթին՝ Քաթարի կենտրոնակայանում: Դա արվում է «անձնակազմի օպտիմալացման նախաձեռնության շրջանակներում»՝ ի պատասխան «մեդիա-բնապատկերի շարունակվող փոփոխությունների»:

Ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ այդ որոշումը «դժվար» էր, սակայն ընկերությունը համոզված է, որ «այն ճիշտ քայլ է, որը երկար ժամանակով կապահովի մրցունակությունը»:

«Ալ-Ջազիրան» ստեղծվել է 1996 թ.: Ընկերությունը ֆինանսավորվում է Քաթարի իշխանությունների կողմից և ավելի քան 70 գրասենյակ ունի ամբողջ աշխարհում: Այս տարի արդեն իսկ հաղորդվել էր ԱՄՆ-ում «Ալ-Ջազիրայի» Լուրերի մալուխային հեռուստատեսությունը փակելու մասին, թեև այն գործարկելու վրա զգալի միջոցներ էին ծախսվել: Ընկերությունը միլիոնավոր դոլարներ էր ծախսել ամերիկյան լավագույն լրագրողներին վարձելու համար, սակայն հեռուստատեսության լուրերի ծրագրերն այդպես էլ բավարար քանակով լսարան չէին ունենում: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՀակաՆԱՏՕ-ական բողոքի ցույց Բելգրադում’
Հաջորդ հոդվածը‘WSJ. Օբաման հրաժարվել է Էրդողանի հետ անձամբ հանդիպելուց’