«Ալ Ջազիրա»–ն ցնցող կադրեր է ցուցադրել

524

Արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը ռեպորտաժ է հրապարակել, որում լրագրողները ցուցադրում են ռուսաստանցի զինվորականների «չպահանջված» դիակներ։

Տեսագրությունում ցուցադրվում է սառնարան-վագոն՝ դիակներով։ Ինչպես հայտնում է կադրից դուրս ձայնը, խոսքն այն զինվորականների մասին է, որոնք զոհվել են Կիևի շրջանում և մնացել են այնտեղ ռուսաստանյան զորքերի նահանջից հետո։

Ռեպորտաժում ուկրաինական բանակի ներկայացուցիչը ցուցադրում է նաև ռուսաստանյան զինվորական համազգեստի պատառիկներ։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռուսաստանցի լրագրողներին տված հարցազրույցում պնդել է, որ ռուսաստանյան կողմը չի ցանկանում վերցնել իր զինվորների դիերը։

Ռուսաստանի պաշտոնական անձինք Ուկրաինայի տարածքից զոհվածների մարմինները տեղափոխելու խնդիրը չեն մեկնաբանել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՇրի Լանկայի վարչապետը հրաժարական է տվել
Հաջորդ հոդվածըՈւկրաինացի լրագրողներին Պուլիտցերյան մրցանակ են շնորհել