‘Ալ-Քաիդայի առաջնորդը կոչ է անում շարունակել հակաամերիկյան ցույցերը ‘

886

Ալ-Քաիդա ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Այման ազ-Զավահիրին մահմեդականներին կոչ է արել բողոքի նոր ցույցեր կազմակերպել ԱՄՆ-ի դեմ՝ ինտերնետում մեկ ամիս առաջ հայտնված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմի կապակցությամբ:

Ըստ Reuters-ի, ազ-Զավահիրին հայտարարել է, թե ֆիլմը վիրավորևում է Մուհամմեդ մարգարեին: «Ամերիկյան իշխանությունները ազատ խոսքի պատրվակի տակ նկարահանել են այս սկանդալային ֆիլմը», — ասել է ազ-Զավահիրին: Նա դրական է գնահատել «ազնիվ եւ երդվյալ» ցուցարարների գործողությունները, որոնք բողոքի ցույցեր են իրականացրել Կահիրեում եւ Լիբիայում, եւ կոչ է արել «շարունակել իսլամի եւ մահմեդականներին ուղղված՝ ամերիկյան եւ սիոնիստական ագրեսիայի դեմ պայքարը»:

Այման ազ-Զավահիրին Ալ-Քաիդայի գաղափարական առաջնորդ Ուսամա բեն Լադենի մերձավոր համախոհն  է եւ նրա հետնորդը:

 

Նախորդ հոդվածը‘Նազենի Հովհաննիսյան. Ներողություն եմ խնդրում’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյո. Բոլորը չէ, որ սիրում էին Քրիստոսին’