‘ «Ալ-Քաիդայի» հովանավորների մասին տեղեկատվությունը ԱՄՆ-ն $12 մլն է գնահատել’

850

ԱՄՆ պետդեպարտամենտը 12 միլիոն դոլար պարգև է խոստացել այն տեղեկատվության դիմաց, որը կօգնի պարզել «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության ենթադրյալ հովանավորների գտնվելու վայրը, հաղորդում է Reuter գործակալությունը:

Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ Իրանում բնակվող Մուսհին ալ-Ֆադհլին ֆինանսավորել է «Ալ-Քաիդայի» շատ ակցիաներ, ինչպես նաև նախապես տեղյակ է եղել 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում նախապատրաստվող ահաբեկչական գործողությունների մասին: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկատվության համար պետդեպը խոստացել է 7 միլիոն դոլար պարգևավճար, իսկ Ալ-Ֆադհլիի աջ ձեռքը հանդիսացող Ադել ալ-Հարբիի տեղը հայտնելու  համար՝ 5 միլիոն դոլար վճարել: ԱՄՆ-ում ալ-Հարբիին մեղադրում են Մերձավոր Արևելքում Հարավային Աֆրիկայից ժամանած ահաբեկիչների ֆինանսական աջակցության հոսքը կազմակերպելու համար:

Նախորդ հոդվածը‘Նարիմանը երկար չվայելեց ազատությունը. նրան և մյուս «օրենքով գողերին» ձերբակալեցին’
Հաջորդ հոդվածը‘Թիվ 1 և 35 ընտրատարածքներում առաջադրումներն ավարտվեցին ‘