‘«Ալ-Քաիդան» բրիտանացի զբոսաշրջիկների դեմ դավադրություն է կազմակերպել’

841

Եգիպտոսի հատուկ ծառայությունները ձերբակալել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման մի խումբ անդամների, որոնք պայթյունների շարք էին կազմակերպում հանրահայտ Շարմ-էշ-Շեյխ ծովափում, հայտնում է Mirror պարբերականը:

Հինգ ահաբեկիչները ձերբակալվել են Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանով պայթուցիկ նյութեր անցկացնելու փորձի ժամանակ:

Հատուկ ծառայությունների տվյալներով՝ ահաբեկչական ակտը նախատեսվել է անցկացնել բրիտանացի զբոսաշրջիկների նախընտրած հյուրանոցներից մեկում:

Հիշեցնենք, որ վերջերս «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման-ազ-Զավահիրին կոչ էր արել հետապնդել Եգիպտոսում գտնվող արտասահմանցիներին:

Նախորդ հոդվածը‘Հոգեբան. Գռեհիկ է ցուցադրել կուսության փաստը ‘
Հաջորդ հոդվածը‘Հույներից յուրաքանչյուր հինգերորդը հայտնվել է աղքատության եզրին ‘