‘«Ալ-Քաիդան» կոչ է անում վերացնել ԱՄՆ-ի և Եվրոպայի երկրների նախկին ղեկավարներին’

785

«Ալ-Քաիդայի» անդամներն  ահաբեկչական կազմակերպության կողմից հրատարակվող   Inspire ամսագրի հերթական համարում միայնակ-գրոհայիններին կոչ են արել ոչնչացնել արևմտյան խոշոր տերությունների նախկին առաջնորդներին: Ամսագրի խմբագիրների կարծիքով՝ պաշտոնաթող նախագահներին և նախարարներին սպանելը շատ ավելի հեշտ է, քան՝ երբ նրանք դեռ զբաղեցնում են իրենց բարձր աթոռները, հաղորդում է Washington Time թերթի կայքը: «Եթե դուք մտածում եք, որ ի վիճակի չեք ոչնչացնել բարձրաստիճան պաշտոնյային, ապա իմացեք, որ ավելի հեշտ թիրախներ ունեք, ինչպիսիք են (ԱՄՆ նախկին նախագահներ) Ջորջ Բուշը կամ Բիլ Քլինթոնը, (ԱՄՆ նախկին պետքարտուղարներ) Քոլին Փաուելը կամ Քոնդոլիզա Ռայսը, (Ֆրանսիայի նախկին նախագահ) Նիկոլա Սարկոզին կամ (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ)Թոնի Բլերը»,- ասված է «Ալ-Քաիդայի» պարբերականում: Հոդվածում նաև նշվում է, որ այս աշխարհի նախկին հզորներին հեշտությամբ կարելի է վերացնել տարբեր միջոցառումների կամ ընտրական քարոզարշավների ընթացքում:

Inspire ամսագիրը, Washington Time-ի տեղեկություններով, 2012 թ. մայիսից լույս է տեսնում  «Ալ-Քաիդայի» եմենյան մասնաճյուղի կողմից, որը հայտնի է որպես «Արաբական թերակղզու«Ալ-Քաիդա» »: Եմենի իշխանությունները պայքար են մղում ահաբեկչական այդ  կազմակերպության դեմ 2011 թ. գարնանից, երբ մի քանի հարյուր ծայրահեղականներ մի քանի քաղաք գրավեցին Աբյան նահանգում: Մի շարք բնակավայրեր մինչ օրս մնում են ահաբեկիչների վերահսկողության տակ, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ» — «Բարսելոնա»՝ ֆավորիտը նորից կատալոնացիներն են’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմը կմեղմացվի ‘